Արցախ
04.10.2023

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն Ադրբեջանից պահանջում է վերջ տալ հայատյաց քաղաքականությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն Ադրբեջանից պահանջում է վերջ տալ հայատյաց քաղաքականությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում Արցախի բնիկ հայության բռնի տեղահանմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության խոսքի, վախի և սպառնալիքի շարունակական աճի հետ կապված՝ Ադրբեջանից պահանջելով վերջ տալ հակահայկական, կրոնական և ռասայական խտրականության զազրելի քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային հանրությունից պահանջելով հավուր պատշաճի և ժամանակին ուշադրություն դարձնել արձանագրված խնդրին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստեղծելու համապատասխան պայմաններ 1988-1991-ի, 2020-ի և 2023-ի փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի, ապահով և արժանապատիվ կենսապայմանների և քաղաքակիրթ գոյակցության ապահովման համար։

Հայտարարության մեջ նշված է.

«Սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղաբնիկ հայությունը ենթարկվեց բռնի տեղահանման, որն իրականացավ անմարդկային պայմաններում՝ սննդի, փոխադրամիջոցների անբավարարության, և որ առավել սարսափելի է, ռազմական մշտական սպառնալիքի ուղեկցությամբ։

Ադրբեջանական քարոզչամեքենան անգամ այս պայմաններում շարունակում է հայերի նկատմամբ ատելության խոսքի քարոզը։

Սոցիալական ցանցերում տարածվում են պետական պատվերով արված ձայնագրություններ և տեսահոլովակներ, որոնք իբրև ցույց են տալիս ադրբեջանցիների բարյացկամ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Սա աներկբայորեն արվում է միջազգային հանրությանը մոլորեցնելու, արված վայրագությունները թաքցնելու, պատասխանատվությունից խուսափելու և աշխարհին քաղաքակիրթ երևալու համար։

Սակայն հարց է առաջանում․ եթե իրապես ճշմարտացի է ադրբեջանցիների ողջախոհ վերաբերմունքը հասարակ հայերի նկատմամբ, ապա ինչո՞ւ որևէ հայ չցանկացավ մնալ ադրբեջանական վերահսկողության տակ, ինչո՞ւ են բռնի տեղահանվածները սահմանն անցել զենքի սպառնալիքով՝ սեփական կյանքի նկատմամբ ապահովության տարրական պայմանների բացակայությամբ։

Սրանք հարցեր են որոնց պատասխանը մեկն է․ Ադրբեջանի վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղը հայազրկելն է, ինչպես որ հայաթափվել են Նախիջևանը, Բաքուն, Սումգայիթը, Շաքին, Գանձակը և այլ հայաշատ բնակավայրեր։

Ավելի քան երեսուն տարի է, ինչ մենք՝ ադրբեջանական ագրեսիայի ենթարկվածներս, չենք կարողանում վերադառնալ մեր բնակության նախնական վայրեր, ստանալ փոխհատուցում, վերականգնել մեր քաղաքացիական իրավունքները, որի միակ պատճառը Ադրբեջանում հայատյացության աներևակայելի բարձր մակարդակն է։

Այս ցեղասպան գործելակերպը, որը վերջին հարյուրամյակում մի քանի անգամ դարձել է կոտորածների, տեղահանության, հայրենազրկման զազրելի պատճառ, պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից ողջ խստությամբ՝ ապագայում դրա հերթական կրկնությունը բացառելու պայմանով։

Մենք պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ հակահայկական, կրոնական և ռասայական խտրականության զազրելի քաղաքականությանը։

Պահանջում ենք միջազգային հանրությունից հավուր պատշաճի և ժամանակին ուշադրություն դարձնել արձանագրված խնդրին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստեղծելու համապատասխան պայմաններ 1988-1991թ․, 2020թ․ և 2023թ․ փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի, ապահով և արժանապատիվ կենսապայմանների և քաղաքակիրթ գոյակցության ապահովման համար, որովհետև ի վերջո քաղաքակրթությունը պետք է պաշտպանի իր իսկ ստեղծողներին»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է