

Իրանի նախագահ Էբրահին Ռաիսին ընդունել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին։
Հանդիպումների ընթացքում Ռաիսին հայտարարել է, որ կարևոր է տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության պահպանումը։ Իրանը ողջունում է տարածաշրջանային բանակցությունները 3+3 ձևաչափով կամ ցանկացած այլ ֆորմատով աշխատանքը, որը կարող է օգնել լուծելու խնդիրները և հանգուցալուծել Ադրբեջանի և Հայաստանի թնջուկները։
Միաժամանակ, նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ երկխոսության միջոցով լուծել իրենց խնդիրները։
Ռաիսին ասել է, որ Կովկասում կայունության ամրապնդումը կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից, որոնք, ըստ նրա, ունակ են լուծելու բոլոր խնդիրները։ Նա հավելել է, որ արտատարածաշրջանային երկրների առկայությունը ոչ մի դեպքում ձեռնտու չէ տարածաշրջանի երկրներին, և ռեգիոնալ աշխարհաքաղաքականությունը պետք է մնա անփոփոխ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…