

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության հետագա աճը կանխելու հարցերը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը, Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին ժամանելուն պես, ասել է. «Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա։ Որովհետև չենք կարող խոսել ավելի լուրջ հարցից, քան այն, որ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը», – ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «ռազմական գործողությունները՝ հակամարտությունները լուծելու համար»․ «Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում, հատկապես, որպեսզի կանխվի հակամարտության հետագա զարգացումը և քաղաքականապես կայունացվի Հայաստանը», – եզրափակել է Բորելը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…