Լրահոս 24/7

Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսպանական Գրանադա քաղաքում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին:

Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Բազմակողմանիություն, ներառյալ անվտանգային և աշխարհաքաղաքական խնդիրներ» թեմայով կլոր սեղան քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ու կառույցների ղեկավարների հետ:

Մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ վարչապետը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեյի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի, Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեյի, Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինայի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի, Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչևսկիի հետ:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

17 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

18 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

19 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

19 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

19 hours ago