Լրահոս 24/7

Խաչատուրյանն ընդունել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է.

«Նախևառաջ ուզում եմ ընդգծել անգլիկան և առաքելական եկեղեցիների եղբայրական հարաբերությունները և բարձր գնահատել դրանք. մեզ համար այդ հարաբերությունները շատ կարևոր են:

Առաքելական եկեղեցին իր յուրահատուկ տեղն ու դերն ունի մեր կյանքում և երկու եկեղեցիների համագործակցությունը միտված է մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Չեմ կասկածում նաև, որ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի մեր երկրների դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների զարգացման գործում»:

Արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է Հայաստան այցելելու և երկու եկեղեցիների և ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներն ու Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցեր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն արքեպիսկոպոսի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական և քրիստոնեական հազարամյա մշակութային ժառանգության պաշպանության խնդիրների վրա և շեշտել, որ միայն միջազգային հանրության, այդ թվում՝ անգլիկան եկեղեցու գործուն քայլերի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել այդ հուշարձանների նկատմամբ վայրագություններից և հնարավոր իսպառ ոչնչացումից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-բրիտանական համագործակցության խթանման հեռանկարներին և ուղղություններին:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

16 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago