Լրահոս 24/7

Ադրբեջանն անհուսալի գործընկեր է ԼՂ-ում Բաքվի ռազմական գործողություններից հետո

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողություններից հետո հանրապետությունն անհուսալի գործընկեր է: Այդ մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Մենք չենք կարող անցնել մի անվստահելի էներգետիկ գործընկերոջից մյուսը: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա:

Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրամիությունը դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման պատճառով, քանի որ կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումից։

Ինչպես նշում է պարբերականը, թեև եվրոպացի քաղաքական գործիչները հաճախ պատրաստ են իրենց հայտարարություններում Հայաստանի կողմն ընդունել, Ադրբեջանի ազդեցությունը համայնքի վրա շատ ավելի ուժեղ է, քանի որ Բրյուսելը Կասպից գազը դիտարկում է որպես ռուսական գազի այլընտրանք։

Տնտեսական ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին ընտրություն կատարել իր արժեքների և Բաքվի հետ համագործակցության օգուտների միջև, ասվում է հոդվածում։

Թերթի տվյալներով՝ 2022 թվականին Եվրամիությունը Ադրիատիկ գազատարով ներմուծել է ադրբեջանական գազի ընդհանուր ծավալի մոտ 3,4%-ը։

Բաքուն ապագայում կարող է ավելի կարևոր դեր խաղալ համայնքի էներգետիկ ռազմավարության մեջ՝ Թուրքմենստանին մոտ լինելու պատճառով, որը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, նշում է թերթը։

Եվրոպական և ամերիկյան ընկերությունները, ըստ Politico-ի, բանակցություններ են վարում Ադրբեջանի տարածքով գազի տարանցման ենթակառուցվածքներ կառուցելու շուրջ։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

3 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

3 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

4 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago