

ՀՀ ՏԿԵ նախարարը Լոռու մարզպետի, համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել Վանաձորում, այցելել հյուրանոցներում, բնակարաններում, կեցության համար հարմարեցված այլ վայրերում տեղակայված բռնի տեղահանված քաղաքացիներին։
Նախարարը ծանոթացել է պայմաններին, լսել նրանց կարիքները, պատասխանել է բռնի տեղահանվածներին հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։
Հյուրանոցներում տեղակայված քաղաքացիներին նախարարը հորդորել է գտնել բնակարաններ, տներ և տեղափոխվել, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել յուրաքանչյուր անդամին տրվող 40+10 հազար դրամ աջակցությունից, որը տրամադրվում է բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար։
Նախարարը հավաստիացրել է, որ արվում է առավելագույնը իրենց առաջնային կարիքները հնարավորինս արագ գնահատելու և արագ լուծելու համար։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…