Հասարակություն

«Կցանկանայի վերահաստատել ԵՄ-ի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը». ԵՄ հանձնակատար

ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն արագ արձագանքել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և արագ մոբիլիզացրել շուրջ 5 մլն եվրոյի հումանիտար աջակցություն։ Նա նշել է, թե մի քանի օրից այդ գումարը կկրկնապատկվի և կհասնի 10 մլն եվրոյի. «Նաև ԵՄ-ի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն ենք ակտիվացրել, և ես շատ ուրախ եմ, որ Եմ անդամ երկրները կարողացել են արձագանքել: Բազմաթիվ երկրներ արդեն իրենց աջակցությունն են առաջարկել Հայաստանին: Մասնավորապես, խոսքը հիգիենայի պարագաների, սննդի, դեղորայքի մասին է: Հիգիենայի պարագաները, դեղորայքը արդեն տրամադրվում են հիվանդանոցներին»,- ասել է նա:

Ըստ Լենարչիչի՝ ճգնաժամային փուլից հետո իրենք հակված կլինեն աջակցությունը շարունակել միջնաժամկետից երկարաժամկետ հատվածում. «Ի վերջո, կցանկանայի վերահաստատել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է նա:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ ԵՄ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին ռազմական գործողությունն ընդդեմ ԼՂ-ի հայ բնակչության, որը հանգեցրել է ավելի քան 100 հազար մարդու տեղահանման։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

13 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

13 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

13 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

14 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

14 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

15 hours ago