

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հյուրընկալել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաննի Դելպեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինին:
Շնորհավորելով Ֆաննի Դելպեյին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ առկա արդյունավետ համագործակցությունն առավել կընդլայնվի՝ համատեղ սահմանված թիրախներին հասնելու նպատակադրմամբ, նաեւ նկատի ունենալով, որ ներկայումս հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացման որակական նոր փուլ են թեւակոխել:
Ֆաննի Դելպեյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը: Կարեւորվել է էներգետիկայի, ոռոգման եւ ջրային ենթակառուցվածքների, ճանապարհաշինության ոլորտներում ծրագրերի ֆինանսավորման ուղղություններով համագործակցությունը: Որպես համագործակցության առանցքային ուղղություն՝ շեշտադրվել է նաեւ բյուջետային աջակցությունը: Կարեւորելով ընթացիկ ծրագրերի արդյունավետ ու անխոչընդոտ իրականացումը՝ կողմերն անդրադարձել են նաեւ համագործակցության հնարավոր նոր ուղղություններին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել տարբեր աջակցության գործիքների միջոցով օժանդակել Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծմանը:
Նախարար Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիական կողմին շարունակական աջակցության, մասնավորապես՝ ներկայումս ստեղծված անվտանգային եւ հումանիտար իրավիճակին պատշաճ արձագանքելու եւ այդ ուղղությամբ գործադրված բոլոր ջանքերի համար:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…