Արցախ
04.10.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում․

«Հարգելի գործընկերներ, այսօր ես խոսելու եմ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին: Ինչո՞ւ, որովհետեւ Արցախում տեղի ունեցած ընտրությունները բացառիկ էին իրենց օրինականությամբ եւ ժողովրդավարությամբ: Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդ որում՝ բոլոր համայնքներում միաժամանակ եւ՛ համայնքի ղեկավարի եւ՛ ավագանու անդամների ընտրություններ:

Ընտրություններին մասնակցող դիտորդների գնահատականը հստակ էր՝ ԵԽ անդամ մի շարք երկրներ կան, որտեղ երազել անգամ չեն կարող նման ժողովրդավար, բաց եւ մրցակցային ընտրություն անցկացնելու մասին: Եւ կուզենայի հատուկ ընդգծել, որ ընտրված համայնքապետերից 16-ը կին է, ինչը դեռեւս մեծ թիվ չէ, սակայն ակնհայտ է, որ Արցախում կանայք սկսել են շատ ավելի ակտիվ ներգրավվել համապետական եւ տեղական ինքնառավարման մարմինների ընտրություններին:

Հարգելի գործընկերներ, իր անկախությունը հաստատելուց հետո Արցախում տեղի են ունեցել համապետական եւ տեղական ինքնակառավարման բազմաթիվ ընտրություններ, որոնք ապացուցել են Արցախի ժողովրդի՝ իրենց երկրի ժողովրդավարական զարգացման եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Ես կրկին ստիպված եմ օգտագործել Մարդու իրավունքների հռչակագրի լեզուն եւ բոլորիս հիշեցնել, որ որեւէ անձ՝ անկախ իր բնակության վայրի կամ երկրի քաղաքական, իրավական կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել: Ես շատ կուզենայի, որ մեր կառույցն այդ լեզվից չշեղվեր եւ գնահատեր Արցախում տեղի ունեցած արդար եւ մրցակցային ընտրությունները: Եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ, չլինելով ԵԽ անդամ, Արցախը կամավոր ստանձնել եւ իրականացնում է ԵԽ մի շարք պարտավորություններ՝ միակողմանի միանալով մեր կառույցի բազմաթիվ կոնվենցիաների, իր օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին, որոնք մեր կառույցը դնում է իր լեգիտիմ անդամների առաջ:

Ինչո՞ւ եմ այսօր խոսում այս ամենի մասին: Որովհետեւ, եւս մեկ անգամ ուզում եմ, որ մեր կառույցն ինքն իրեն տա պարզ մեկ հարց՝ եթե անգամ Արցախի միջազգային կարգավիճակի վերաբերյալ կա վեճ, արդյո՞ք Եվրոպայի խորհրդի համար կա վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու եւ մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ: Վստահ եմ՝ չկա: Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները: Որովհետեւ դրանից շահելու է մարդը: Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ եւ կարգավիճակ:

Լրահոս
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
19:50
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
19:33
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
19:17
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
18:52
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
18:42
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
18:21
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
18:02
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել