«Վրաստանը և Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի խթանման վրա»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի այցից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետը։
«Մենք դիտարկում ենք համատեղ նախագծեր առևտրի, էներգետիկայի, կայուն զարգացման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների: Նախագահ Ալիևի հետ հանդիպմանը ես հայտարարեցի Վրաստանի աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու կայունությանը», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին X-ի իր էջում։

















