Լրահոս

Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին. Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին հայտարարել է, որ «Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին»: Ինչպես նշում է khabarban.com կայքը, նա այս մասին ասել է Երիտասարդ լրագրողների ակումբի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանը:

«Ներկայումս Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության տարածք է: Ադրբեջանի Հանրապետությունը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի (Իսրայել-Tert.am) կարողությունները, ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ», – ասել է իրանցի պաշտոնյան:

«Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին, և այն, որ մարդիկ փախել են Հայաստանի տարածք, պայմանավորված է ադրբեջանական բանակի հարձակմամբ, և դա չի նշանակում, որ Ղարաբաղի հայերը կորցրել են իրենց ինքնությունը… Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակման պատճառով նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը. Ղարաբաղը շրջափակման մեջ է չորս կողմից», – ասել է Հեյդարին:

Նա պարզաբանել է, որ  արտտարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները, և օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ աշխարհաքաղաքական առումով Եվրոպային միանալու համար։ 

Հեյդարիի խոսքով՝ Հայաստանը միշտ կփորձի հետ վերցնել Ղարաբաղը, ուստի ավելի լավ է հայ-ադրբեջանական խնդիրները լուծել քաղաքական համաձայնագրերի և Իրանի նման երրորդ երկրի միջնորդությամբ:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago