Լրահոս 24/7

Ոչ մի անմեղ մարդ չպետք է ենթարկվի հետապնդման. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում նախաքննության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքը տալիս է իր արդյունքը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարության որդեգրած քաղաքականությունը հետևյալ տրամաբանությունն ունի՝ ոչ մի անմեղ մարդ չպետք է քրեական հետապնդման արժանանա և ոչ մի մեղավոր չպետք է մնա առանց պատասխանատվության:

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մենք մեր բոլոր խնդիրների լուծումները պետք է տեսնենք մեր երկրի, մեր պետության և ինստիտուտների կայացման աստիճանի մեջ: Որովհետև այստեղ ինչի մասին էլ խոսենք, մեր երկրում առկա ինչ խնդրի մասին էլ խոսենք, ի վերջո, հանգելու ենք որևէ ինստիտուցիոնալ պրոբլեմի և դրանից բխող պատճառահետևանքային կապերի:

Նույն անվտանգության ոլորտում հիմա արդեն կարող ենք ասել, որ այլոց շարքում, այդ թվում՝ արդարադատության ոլորտի, մեր բացերն են արտահայտված, որովհետև այն բոլոր խնդիրները և ձախողումները, որ տեսնում ենք, դրանք նաև հետևանք են, օրինակ՝ նախկինում չհարուցված կամ սխալ կարճված քրեական գործերի, քրեական և, ընդհանրապես, արդարադատության ոչ հետևողականության, երբեմն՝ հատվածականության, երբեմն՝ ընտրողականության, և մեր քաղաքական մոտեցումն է, ու մենք շարժվում ենք այն ճանապարհով, որ ահա այս բոլոր երևույթները պետք է բացառել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի և մյուս բարեփոխումներն ունեն առաջնային նշանակություն, որովհետև բոլոր, այդ թվում՝ անվտանգային խնդիրները, պետք է կարողանալ լուծել համարժեք բարեփոխումների օրակարգով:«Մենք իսկապես վերջին տարիներին շատ լայն բարեփոխումներ ենք իրականացրել և իրականացնում ենք:

2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում գոյություն կունենա երկու քննչական մարմին՝ Քննչական կոմիտե և Հակակոռուպցիոն կոմիտե: Մենք այս որոշումները կայացրել ենք շատ երկար և խորը քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքում, և նաև ինստիտուցիոնալ կայացման մեր տեսլականն է, որ բերել է նման որոշումների:

Ուզում եմ հատուկ ընդգծել և կարևորել, որ այս տարվանից Հայաստանի Հանրապետությունում բոլոր քննական գործողությունները, հարցաքննությունները տեղի են ունենում տեսախցիկների ներքո: Սա, կարծում եմ, նույնպես մի շատ կարևոր փոփոխություն է, որը Հայաստանը դասում է քաղաքակիրթ երկրների շարքին: Նաև սրանով խնդիր ենք դնում խնայել պրոֆեսիոնալ քննիչներին, ովքեր գիտեն ինտելեկտուալ միջոցներով աշխատել քրեական գործերի վրա, իմանալով և տիրապետելով հոգեբանական նրբությունների, կարողանալով գնահատել ճշտված և ճշգրիտ փաստերի ուժը, դրանց համոզչականությունը և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը:

Թիվ 1

Recent Posts

«Իսրայելի դեմ գործողություններն ավարտվել են». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ավարտվել…

35 mins ago

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

13 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

15 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

15 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

15 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

16 hours ago