Լրահոս 24/7

ԱՀ-ից բռնի տեղահանված 52 600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամները

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52 600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը։

25 963 անչափահաս անձանցից 17 139-ի վերաբերյալ այս պահի դրությամբ կան մուտքագրված դիմումներ․ գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Կարևոր դիտարկումներ.

Վճարումն իրականացվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված անձանց վերաբերյալ առկա տվյալների հիման վրա՝ Կենտրոնական բանկի կողմից Միասնական սոցիալական ծառայությանը փոխանցվող քարտային հաշիվներին փոխանցելու միջոցով,

գումարը վճարվում է վճարային քարտերին փոխանցելու միջոցով՝ բացառությամբ 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր չունեն վճարային քարտեր, աջակցությունը կարող են ստանալ առձեռն՝ մոտենալով Հայփոստ կամ փոստատարի միջոցով,

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, ինչպես նաև Կենտրոնական բանկից ստացվող նոր տվյալների հիման վրա կշարունակվեն վճարումները․ կկազմվեն նոր վճարման ցուցակներ և կուղարկվեն վճարման,

անչափահասների համար աջակցությունն ստանալու համար անհրաժեշտ տվյալներն առցանց դիմումով մուտքագրելուց հետո ստացվում է հաղորդագրություն՝ դիմումը հաստատելու կամ մշակման փուլում գտնվելու (հաշվառվելու) կամ մերժելու մասին։

Եթե նշվում է, որ դիմումը գտնվում է մշակման փուլում, ապա նոր դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ պետք է սպասել ներկայացված դիմումի հաստատման կամ մերժման մասին հաղորդագրություն ստանալուն։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago