

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա, եթե հանրապետության վրա հարձակում տեղի ունենա։
«Այո, այստեղ կա խնդրահարույց ոլորտ, բայց դա կապված չէ ռեժիմի փոփոխության հետ և չի հանգեցնի դրան, նույնիսկ, եթե այն հանգեցնի պատերազմի։ Ես չեմ ուզում ենթադրություններ անել Իրանի վերաբերյալ կոնկրետ սցենարների մասին, բայց ո՛չ ավիահարվածները, ո՛չ էլ որևէ այլ գործողություն չեն փոխի ռեժիմը։ Սա դատարկ պատրանք է», – CNN Türk-ի եթերում ասել է Ֆիդանը։
Ֆիդանն ընդգծել է, որ տարածաշրջանը չի կարողանա դիմակայել ևս մեկ պատերազմի։
«Մեր նախագահը չափազանց զգայուն է այս հարցում։ Հետևաբար, մենք ցանկանում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ հնարավոր պատերազմը կանխելու համար»,- ասել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն արձագանքել է փոքր ու միջին բիզնեսից 0 տոկոս հարկ գանձելու՝ «Մեր…