

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը անդրադարձել է հասարակական գործիչ Արթուր Չախոյանի նկատմամբ մահափորձի դեպքին․
«Սոցիալական մեդիայից տեղեկացա, որ այսօր հարձակում է տեղի ունեցել Արթուր Չախոյանի վրա, ով վերջին շրջանում զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ։
Հարձակման մասնակիցներից մեկը կարծես թե տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանությանը։
Իրավապահ ամբողջ համակարգից ակնկալում եմ, որ կբացահայտվի տեղի ունեցածի ողջ եղելությունը և բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն։
Հասարակական ակտիվիզմը և ազատ խոսքը, ինչքան էլ՝ դրանք մեզ դուր գան կամ չգան, ժողովրդավարական և թափանցիկ կառավարման տարրերից են և պետք է պաշտպանված լինեն պետության կողմից»,-գրել է պատգամավորը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…