

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրի հետ: Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել նվիրակին առաքելության ընթացքում իրականացրած գործունեության համար:
«Ցանկանում եմ անձամբ Ձեզ շնորհակալական խոսքեր հղել Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման համար, նաև Ձեր անձնական ջանքերի շնորհիվ մենք միշտ զգացել ենք Հռոմի պապի և կաթոլիկ եկեղեցու աջակցությունը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
Արքեպիսկոպոս Ժոզե Բեթենկուրը շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար նշել է, որ իր համար մեծ ուրախություն էր այս տարիներին գտնվել Հայաստանում և գործել ի նպաստ Վատիկանի և Հայաստանի հարաբերությունների սերտացման:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար հայերի իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրներին:
Հանրապետության նախագահն արքեպիսկոպոսի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական և քրիստոնեական հազարամյա մշակութային ժառանգության պաշպանության խնդիրների վրա և շեշտել, որ միայն առաջադեմ հանրության, կազմակերպությունների ու նաև Սուրբ աթոռի գործուն քայլերի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել այդ հուշարձանների նկատմամբ վայրագություններից և հնարավոր ոչնչացումից:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…