Լրահոս 24/7

ԵՊՀ դեկանի՝ 2.3մլն դրամ կաշառք վերցնելու գործը դատարանում է

2000 թվականից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Հ.Ս.-ն, 2023 թվականի փետրվար ամսին, ԵՊՀ նույն ֆակուլտետի դոցենտ Գ.Տ.-ի, դեկանի տեղակալ Ա.Ն.-ի հետ խմբի կազմում, 6 ուսանողի օգտին ապօրինի գործողություն կատարելու և հովանավորչության համար պահանջել և ստացել են շուրջ 2 մլն 300 հազար դրամ կաշառք:

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ֆակուլտետի նախկին դեկան Հ.Ս.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (չորս դրվագ), նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար), դեկանի տեղակալ Ա.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, դոցենտ Գ.Տ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ) և քաղաքացի Պ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար):

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 5-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

2023 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Ֆակուլտետի համապատասխան աշխատակիցներին կարգապահակն պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչպես նաև նրանց կողմից իրենց պարտականությունների կատարումը շարունակելու նպատակահարմարությունը:

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

7 minutes ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

19 minutes ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

35 minutes ago

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…

50 minutes ago

Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…

58 minutes ago

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

2 hours ago