Լրահոս 24/7

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արգենտինայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում նրա կատարած աշխատանքի և հայ-արգենտինական հարաբերությունների ամրապնդման համար:

«Ես չեմ կասկածում, որ հայ-արգենտիանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և 1992 թվականից ի վեր դրանք շարունակական վերելք են ունեցել: Անցած երեք տարիների ընթացքում մենք զգացել ենք Ձեր անձնական սրտացավությունը այս դժվարին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Իմացած եղեք, որ այս իրավիճակում մեր բարեկամների ու գործընկների աջակցությամբ ենք կարողանում որոշումներ ընդունել երկրի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար»,- նշել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Գրեթե երեք տարի Հայաստանում աշխատելուց հետո ես վերադառնում եմ Արգենտինա այստեղ թողնելով շատ ընկերների և վստահեցնում եմ, որ Դուք էլ ի դեմս ինձ, ունեք նոր ընկերոջ Արգենտինայում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, այս կապակցությամբ դեսպան Վերգարան տեղեկացրել է, որ Արգենտինան առաջիկայում պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան բռնի տեղահանվածներին աջակցության նպատակով:

Մտքեր են փոխանակվել նաև ընդհանուր տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ, այս համատեքստում դեսպան Մարիանո Վերգարան ընդգծել է, որ Արգենտինան լիարժեքորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

1 hour ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

2 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

2 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

2 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

3 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

3 hours ago