Լրահոս 24/7

Ստեփանավանի այգու տարածքը վերադարձվել է համայնքին

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Ստեփանավանի այգու տարածքը վերադարձվել է համայնքին:

«Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Ա.Ղ.-ն, իր հորից՝ Ս.Ղ.-ից ձեռք էր բերել հանցավոր գործունեության արդյունքում ստացված, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ներառված, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա, Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքը:

2023 թվականի հունիսի 27-ին դատախազն իր նախաձեռնությամբ որոշում էր կայացրել Ա.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում)։

Նախաքննության ընթացքում այգու տարածքն Ա.Ղ.-ի կողմից վերադարձվել է Ստեփանավան համայնքին: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

6 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

28 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

41 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

52 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago