

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված բուժաշխատողներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ արված քայլերին։
«Ս․թ․ հունվարի 1-ից բժշկական մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար պարտադիր պահանջ է հավաստագիր ունենալը, և մենք օրենսդրական նախագծով անցումային ժամկետ ենք սահմանում»,- ասել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունն արդեն հայտագրել է ավելի քան 500 բուժաշխատողի աշխատանքի տեղավորման կարիքները, կան նաև վերապատրաստումների մեջ ներգրավված 213 բուժաշխատող։
Նախարարը տեղեկացրել է, որ արդեն հավաստագրվել է 42 բուժաշխատող. «Մենք նաև հոգալու ենք նրանց մասնագիտացման և վերապատրաստման ծախսերը, և նրանք այս բոլոր ծառայությունները կստանան անվճար, նաև հնարավորություն կունենան փոփոխելու մասնագիտացումը՝ համապատասխանեցնելով ստեղծված պահանջարկին, որն առկա է երկրում»։
Նախարարը հայտնել է, որ 100-ից ավելի մասնագետի կոնկրետ աշխատանքի առաջարկ է ներկայացվել՝ շեշտելով, որ խոսքը միայն պետական բուժհաստատությունների մասին է, բայց այդ գործընթացին մասնակից են նաև մասնավոր բուժկենտրոնները։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…