Լրահոս 24/7

Իրանը չի բացառում Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հավանականությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ հաշվի առնելով «Գազայում պատերազմական հանցագործությունները», հնարավոր է Իսրայելի դեմ պայքարի այլ ճակատների բացումը։ Այս մասին Ամիր Աբդոլլահիանը հայտնել է Բեյրութում Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Շարունակվող ագրեսիայի և ռազմական հանցագործությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո գոյություն ունի նոր ճակատներ բացելու հնարավորություն», – ընդգծել է նախարարը։

Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ իսլամական պետությունները «չպետք է հանդուրժեն այն հանցագործությունները, որոնք կատարում է Իսրայելը»։

Իրանի նախարարը «խաղաղ բնակչությանը ջրից և էլեկտրականությունից զրկելը, ինչպես նաև Գազայի բնակելի թաղամասերի շարունակական ռմբակոծումը» համարել է ռազմական հանցագործություն։

Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը «շարունակում է քաղաքական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել պաղեստինյան դիմադրությանը»։

Նա ընդգծել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև «կա համակարգում Պաղեստինի աջակցության ընդհանուր ռազմավարության շրջանակներում»:

Լիբանան այցելելուց առաջ Ամիր Աբդոլլահիանը եղել էր Իրաքում, այնուհետև նա կմեկնի Սիրիա։ Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային շրջագայություն է սկսել՝ քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող ռազմական գործողությունները։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

8 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

30 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

43 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

54 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago