Լրահոս 24/7

Իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել է 13 պատանդ

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի ավիահարվածների ընթացքում զոհվել է Գազայում պահվող 13 պատանդ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի հրապարակումից։

Ըստ ՀԱՄԱՍ-ի հայտարարության՝ վերջին 24 ժամում իրականացված ավիահարվածներից զոհված պատանդների շարքում կան ինչպես իսրայելցիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Նրանք սպանվել են իսրայելական կործանիչների կողմից հինգ տարբեր վայրերում։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ընթացքում գերեվարել է շուրջ 150 մարդու, որոնց մտադիր է փոխանակել Իսրայելում և ԱՄՆ-ում բանտարկված պաղեստինցիների հետ։

Վերջին վեց օրերի բախումների ընթացքում Իսրայելը հայտնել է 1300 զոհի մասին։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։

Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին, նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago