Արցախ
13.10.2023

Արցախում մշակութային ցեղասպանությունն անխուսափելի է․ Time-ի հոդվածը

Արցախում մշակութային ցեղասպանությունն անխուսափելի է․ Time-ի հոդվածը

Ամերիկյան Time ամսագրում հոդված է հրապարակվել, որն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությանը․ հոդվածի հեղինակը դա անխուսափելի է համարում՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում Ադրբեջանի տիրապետության տակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինչպիսին է մշակութային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար» խորագրով հոդվածի հեղինակը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցու հողին հավասարեցումը և Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցի ոչնչացումը Ադրբեջանի կառավարության կողմից, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծումը և վանդալիզմի ենթարկումը։

«Արցախում հազարամյակների հայկական կյանքի բնաջնջումը հնարավոր է դարձել այն մարդկանց անգործության ու թվացյալ անտարբերության պատճառով, ովքեր կարող էին դա կանխել։

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը բարձրաձայն խոսում են մարդու համընդհանուր իրավունքների մասին, բայց ոչինչ չարեցին ինը ամիս, մինչ արցախցիները զրկված էին սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ կենսական նշանակության ապրանքներից:

Նրանք ոչինչ չարեցին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը կատարելու համար, որը դեռ 2023 թվականի փետրվարին պահանջում էր Ադրբեջանից դադարեցնել իր շրջափակումը։ Այդ անգործությունը ակնհայտորեն քաջալերեց Ադրբեջանին հարձակվել, ճիշտ այնպես, ինչպես կխրախուսի մյուսներին անել նույնը այլուր», – գրել է հոդվածի հեղինակ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին:

Հեղինակը նախազգուշացնում է, որ պատմությունից կարելի է եզրակացնել, որ էթնիկ զտումները սովորաբար ուղեկցվում են մշակութային օբյեկտների ոչնչացման տարբեր տեսակներով՝ սկսած վանդալիզմից մինչև ամբողջական հողին հավասարեցում։

Ավելի քիչ հայտնի և փոքր եկեղեցիներն ու հուշարձաններն, ըստ Մարանցիի, հողին կհավասարեցվեն, իսկ առավել հայտնիների, օրինակ՝ միջնադարյան հայկական ճարտարապետության կոթողներ Դադիվանքի կամ Գանձասարի դեպքում կլինեն կեղծարարություններ։

Հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանն արդեն իսկ փորձել է դրանք ներկայացնել որպես «Կովկասյան Աղվանքի վանքեր»։

Իսկ բազմաթիվ այլ կոթողներից, հեղինակի համոզմամբ, կջնջվեն հայկական արձանագրությունները։

Հեղինակը հիշեցնում է նաև 1915 թ․ Հայոց ցեղասպանությանը հաջորդած մշակութային ցեղասպանությունը։

«Այժմ ժամանակն է, որ աշխարհը պաշտպանի Լեռնային Ղարաբաղում մնացած հայկական մշակույթը։ Եթե ոչ, ապա ո՞ր մշակույթը կլինի հաջորդը», – եզրափակում է հոդվածի հեղինակը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է