Լրահոս 24/7

Իրանը հետաքրքրված է Հայաստանի քաղաքաշինական ծրագրերով

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքաշինության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ նա տեղեկացրել է, որ կոմիտեն ՀՀ կառավարության կողմից իրագործվող առանցքային ծրագրերի, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, մարզամշակութային և առողջապահական կառույցների շինարարության խոշոր պատվիրատուներից է։

Կողմերը դիտարկել են շինարարական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցության, Իրանից աշխատուժի և ոլորտի փորձագետների ներգրավման հնարավորությունները:

Շինարարության ողջ շղթայում կարևորելով որակյալ շինանյութի և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը՝ քննարկվել են շինարարական նյութերի արտադրության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Մեհդի Սոբհանին կոմիտեի ղեկավարին փոխանցել է իրանական ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանի քաղաքաշինական ծրագրերով:

Քաղաքաշինության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով կողմերը պայմանավորվել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև իրանական պատվիրակության առաջիկա այցի ընթացքում:

Համագործակցության ուղղություններից առանձնացվել են նաև սեյսմիկ անվտանգության ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակումը, ճարտարապետության և շինարարության ուղղվածությամբ համալսարանների միջև համագործակցությունը:

Արձանագրելով Իրանում և Հայաստանում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին ու համաժողովներին երկու երկրների մասնավոր հատվածի մասնակցությունը՝ միաժամանակ ընդգծվել է այդ ուղղությամբ առավել հետևողական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվել են ներդնել բոլոր ջանքերը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

55 seconds ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

22 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

36 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

46 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago