Լրահոս 24/7

Մեդիայի համար փակ երդմնակալություն և մեկ մարդու կամոք ընտրված քաղաքապետ

Երևանի քաղաքապետի ընտրություններ հստակ չափեցին իշխող ուժի թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի խայտառակ վարկանիշը։

Դա ոչ միայն ակնհայտ դարձրեց Քաղաքացիական պայմանագրի կողմից սխալ թեկնածուի ընտրությունը, այլ նաև որպես հետևանք Երևանի ավագանի բերեց կիսաքաղաքական ուժեր․ այն էլ՝ այնպիսի մանդատային հարաբերակցությամբ, որ հենց նրանք պետք է որոշեին՝ ով է դառնում Երևանի քաղաքապետ։

Արձանագրված իրողությունը այլևս մեկն է․ հեղափոխությունից հետո մեծամասնության տված երկաթե մանդատով իշխանության եկած ուժը այսուհետ ներկայացուցիչ ունի, ով կմնա պատմության մեջ որպես “փոքրամասնության քաղաքապետ”։

Սա այլևս փոխել հնարավոր չէ․ բայց հասունացած նվաստացուցիչ իրողություններից հետո էլ Ավինյանն իր թիմով շարունակում է ավելի սրել իր բացասական վարկանիշը՝ անտրամաբանական, հանրության նկատմամբ անհարգալից և առհամարհական վերաբերմունքով։

Հերթական քայլը դարձավ քաղաքապետի երդմնակալության արարողությանը մեդիայի համար մուտքը փակելու որոշումը․ ներկայացված հիմնավորումը՝ թե քաղաքապետարանի շենքում լրագրողների համար տեղ չկա, նույնքան վիրավորական՝ որքան հենց որոշումը։

Մեդիան հանրության ձայնն է, և նմանօրինակ միջոցառումներում հանրության ներկայության որոշակի դրսևորում․ և մեծամասնության Չընտրած թեկանածուի երդման արարողությանն էլ արգելք դնել լրատվամիջոցների ներկայությանը՝ հանրային ձայնի վրա թքած ունենալու բացահայտ դրսևորում է․ իհարկե՝ այստեղ խոսքը բառի բուն իմաստով հանրային ձայնի մասին է, և բնականաբար ոչ համանուն քաղաքական ուժի, որի առաջնորդի «մեծահոգության» շնորհիվ Ավինյանը դարձավ քաղաքապետ։

Պետք է արձանագրել, որ Երևանի պատմության մեջ սա առաջին անգամն է, որ երդմնակալության համար սահմանվում է դռնփակ ռեժիմ մեդիայի համար։Թերևս ափսոսանքով պետք է փաստել, որ տեղին են հանրության շրջանում Ավինյանի երդմնակալության արարողության համեմատությունը Սերժ Սարգսյանի ինագուրացիայի հետ։

Հարգելի փոքրամասնության քաղաքապետ, թագավորական հանդերձանքով դռնապահների ներկայությունն ու մրցակիցներիդ շռայլած քվեն քեզ քաղաքապետ չեն դարձնելու, նույն ընդդիմությունը, որ փաստացի՝ գուցե ձեզնից ավելի շատ է իշխանություն, ամեն պահի աթոռազրկելու սպառնալիքով իշխելու է իշխանության վրա, և վատագույն հեռանկարից խուսափելու համար լավ կլինի վերանայեք ձեզ ու ձեր սնանկ որոշումները, որոնք մնալու են պատմության մեջ որպես վատագույն բառառություն՝ ինչպես այսօր կայացած ինագուրացան՝ առանց լրատվամիջոցների։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago