Լրահոս 24/7

Մահմուդ Աբբասը ՀԱՄԱՍ-ը չի համարում պաղեստինցիների օրինական ներկայացուցիչը

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ զրույցում ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չի գործում պաղեստինցիների անունից։

«Աբբասը զրույցի ընթացքում ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողություններն ու քաղաքականությունը չեն արտացոլում Պաղեստինի ժողովրդի ձգտումները»,- գրում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Միաժամանակ Պաղեստինի առաջնորդը կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների դեմ Իսրայելի ագրեսիվ գործողությունները, օգնություն ցուցաբերել Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին և նրանց համար մարդասիրական միջանցքներ կազմակերպել։ Նա նաև դեմ է արտահայտվել պաղեստինցիների՝ Գազայից այլ տարածքներ տեղահանելուն։

Բացի այդ, Մահմուդ Աբբասն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատ արձակել պատանդներին և առաջարկել լուծել պաղեստինա-իսրայելական ճգնաժամը՝ հիմնվելով գործող միջազգային պայմանագրերի վրա։

Աբբասի վարչակազմը տեղակայված է Հորդանան գետի Արևմտյան ափին և փաստացի վերահսկողություն չունի Գազայի հատվածի վրա:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago