

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցիները ձեռք չեն բերել իրենց անկախ երկիրը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով, ասել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի խորհրդական Մահմուդ ալ Հաբաշը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը, այս պահին պաղեստինյան կողմի առաջնահերթությունը Գազայի հատվածի դեմ ագրեսիայի դադարեցումն է։
Նա նշել է, որ ղեկավարությունը ձգտում է կասեցնել արյունահեղությունը, ինչպես նաև սկսել բանակցություններ, «որոնք կհանգեցնեն օկուպացիայի դադարեցմանը»։ Նա նշել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առճակատման ներկա փուլը կավարտվի։
«Եթե օկուպացիան շարունակվի, պետք է սպասել ևս մեկ փուլի, հնարավոր է նաև՝ այլ փուլերի, որոնք կարող են ավելի դաժան լինել, քանի որ, ինչպես ասացի, խնդիրն օկուպացիայի առկայությունն է»,- ասել է նա։
Ավելի վաղ Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել էր, որ Իսրայելի հետ խաղաղ գործընթաց հնարավոր է երկու պետությունների սկզբունքի պայմաններում։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…