Սպորտ

Վստահ եմ՝ տղաները հասկանում են այս խաղի նշանակությունը. Ալեքսանդր Պետրակով

Հոկտեմբերի 16-ին Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Նաիր Թիկնիզյանի նախախաղային մամուլի ասուլիսը: 

(հարց Ալեքսանդր Պետրակովին և Նաիր Թիկնիզյանին)

– Ի՞նչ սպասումներ ունեք վաղվա խաղից։

 Ալեքսանդր Պետրակով
– Ես կարողացա գտնել ճիշտ բառեր իմ տղաներին մոտիվացնելու համար։ Վաղը նրանք պետք է մարտական լինեն ու դրսևորեն անձնվեր խաղ։ Մեզ սպասվում է շատ հետաքրքիր հանդիպում, քանի որ վստահ եմ՝ նրանք հասկանում են այս խաղի նշանակությունը։

Նաիր Թիկնիզյան
– Մեր ընտրանու համար չկան ընկերական հանդիպումներ։ Եթե մենք հագնում ենք ազգային հավաքականի շապիկը, դա նշանակում է, որ խաղը կարևոր է։ Վաղը մենք պետք է ներդնենք մեր ուժերի հարյուր տոկոսը: Դա կօգնի երկրպագուների աչքերում վերականգնել մեր հեղինակությունը։ Վաղվա խաղից հետո մենք արդեն սահուն կսկսենք պատրաստվել նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը։ Քանի դեռ պահպանում ենք անգամ չնչին հնարավորություն որակավորվելու եզրափակիչ փուլին, մեր սրտերում հույսը չպետք է մարի ու պետք է հավատանք մինչև վերջ մեր նպատակներին: Մենք բոլոր հանդիպումներին տրամադրվելու ենք մաքսիմալ լրջությամբ։     

(հարց Ալեքսանդր Պետրակովին)

– Ո՞րն է Ձեր մրցակցի ամենաուժեղ կողմը: Որտեղի՞ց եք սպասում հիմնական սպառնալիքը։

– Մենք դիտել ենք Հյուսիսային Մակեդոնիայի վերջին շրջանի մի շարք հանդիպումներ։ Նոր մարզչի գլխավորությամբ շատ որակյալ ֆուտբոլ են ցուցադրում։ Այս ընթացքում հյուսիսմակեդոնական հավաքականը միայն առաջընթաց է գրանցում, որի հարձակման գիծը բավական ուժեղ է։ Շատ լավ խաղացողներ ունեն, որոնք լավ ակումբներում են հանդես գալիս։ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին դիտարժան ֆուտբոլ է խաղում: Նրան կարելի է համարել լավ եվրոպական հավաքական, որը, կրկնում եմ, միայն ու միայն առաջընթաց է գրանցում՝ խաղալով որակյալ ֆուտբոլ։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև.

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

2 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

2 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

2 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

3 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

3 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

4 hours ago