Հասարակություն

Քննարկվել են աղբահանության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները

ՀՀ ՏԿԵ նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում-քննարկում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության ներկայացուցիչների հետ, որի ՀՀ այցելության նպատակը մի շարք ոլորտների մոնիթորինգի, հաշվետվողականության և ստուգման (MRV) գործիքակազմերի ուսումնասիրումն ու աջակցումն է։ 

Խոսելով էներգետիկայի, տրանսպորտի, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող քաղաքականություններից՝ կողմերն առանձնացրել են ոլորտային և օրենսդրական մի շարք առաջնահերթություններ, որոնք աշխատանքի կառավարումն ավելի արդյունավետ են դարձնում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանն ուղղված քայլերը վերոհիշյալ ոլորտներում, մանրամասն ներկայացվել են  հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հանրային տրանսպորտի մարզային միասնական ցանցի, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտային համակարգի ընդլայմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ մանրամասն քննարկվել են հանրապետությունում աղբահանության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները, որոնց կիրառումը հնարավորություն կտա նաև մշտադիտարկել ջերմոցային գազերի արտանետումների քանակը, ինչպես նաև կիրառվող գործիքակազմերրը կնպաստեն ոլորտի կայացմանը։ 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորաբաժանումների ղեկավարների հետ առանձին հանդիպումներ ունենալու հարցում։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

8 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

8 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

8 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

9 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

9 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

10 hours ago