

«ԵՄ-ն Հայաստանի բարեփոխման տեսանկյունից մնում է մեր կարևորագույն գործընկերը». լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը․
«Այս ուղերձը միայն հաստատում էր մեր քաղաքականությունը՝ հնարավորինս խորացնել և ընդլայնել մեր հարաբերությունները ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների հետ»,- ասել է փոխնախարարը՝ անդրադառնալով ԵԽ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Մեկնաբանելով ռուսական կողմի հայտարարություները, թե Փաշինյանի ելույթը սադրիչ է, ԱԳ փոխնախարարն ասել է. «Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, նամանավանդ, որ անանուն է․ ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»։
Դաշնակցի կողմից Հայաստանին չօգնելու՝ Փաշինյանի մեղադրանքներին անդրադառնալով՝ Հովհաննիսյանն ասել է. «Չէր նշվել կոնկրետ երկիր․ ելույթի առաջին մասում նշվել է՝ մեր դաշնակիցներից ոմանք։ Առաջին մասում կար հիասթափություն մեր դաշնակիցներից ու նշված չէր՝ որ դաշնակցի մասին է»։
Խոսելով պատերազմի վտանգի մասին՝ փոխնախարարն ասել է, որ նման վտանգ տեսնում է. «Եթե չկա մեր տարածքային ամբողջականության ստույգ ճանաչում, իհարկե, կարելի է այդպես ընկալել»,– ասել է նա։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…