

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և ֆրանկոֆոն երկրների հետ սերտ հարաբերությունները:
«Դուք միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ նաև ձեր ներկայացուցչական պատվիրակության անդամներին, վստահ եմ, որ լավատեղյակ եք մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, և շնորհակալ ենք այն աջակցության համար, որը ցուցաբերում են ֆրանկոֆոն երկրները մեզ՝ այս դժվար օրերին»,- ասել է Հանրապետության նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ իրենք ցանկանում են ի ցույց դնել ֆրանկոֆոն երկրների աջակցությունը Հայաստանին, և այդ նպատակով պատվիրակության կազմում ընդգրկված են միջազգային կազմակերպության գործընկերները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և կազմակերպության անդամ երկրների հետ հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր:
Զրույցի ընթացում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրներին:
Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է Հայաստանի հաստատակամությունը Հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…