Լրահոս 24/7

Ամեն ինչ անելու եմ, որ Արցախից բռնահանվածները ապրեն Սյունիքի սահմանամերձ գյուղերում

Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, գիտակցելով Սյունիքի առջև ահագնացող սպառնալիքները, ես արել եմ և անում եմ հնարավորը, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բնակություն հաստատեն Սյունիքում՝ հատկապես, ԱՅՈ՛, սահմանամերձ գյուղերում: Այդ մասին գրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

«Այսօր շատ պոպուլյար է այն խոսույթը, թե «պետք է հասկանալ, որ արցախից բռնի տեղահանված մարդիկ այլևս չեն ուզում տեսնել նույն վտանգները, չեն ուզում վերապրել նույն պատերազմը ևս մեկ անգամ, հետևաբար պետք չէ մարդկանց տանել և բնակեցնել սահմանամերձ գյուղում»:

Այս էմոցիոնալ նարատիվը մեդիա դաշտում տարածում են գրեթե բոլորը. հոգեբանները՝ մտահոգությամբ, գործիչները՝ լալահառաչ, փորձագետները ՝ անիմաստ:

Թվում էր, թե այսքան արհավիրքներից հետո պետք է թողնեինք վուլգար պաթոսը և վերջ տայինք պատմական հավկուրությանը: Սակայն մենք հաստատուն ենք մեր մոլորությունների մեջ և անկասելի մեր սխալներում:

Իրատես լինելու փոխարեն մենք փորձում ենք ականջահաճո հայտարարություններ անել, որոշ ժամանակ թմրեցնել մարդկանց, իսկ հերթական արհավիրքի արդյունքում ամենամյա գարնանա-աշնանային հայրենասիրական հոգեխանգարմունքի սրացումներով լցնել հրապարակը և պահանջել մեծ Հայրենիք:

Իսկ իրականությունը այն է, որ Սյունիքը պետք է բնակեցվի հնարավորինս խիտ, սահմանամերձ համայնքների դպրոցներում չպետք է սովորեն լավագույն դեպքում 4 կամ 6 աշակերտ: Պատերազմ տեսած, պատերազմական իրավիճակում իրենց դրսևորած քաղաքացիները պետք է ապրեն ու աշխատեն Սյունիքում:

Մի շարք թիրախային ծրագրերով պետք է խրախուսենք մարդկանց ապրել սահմանամերձ գյուղերում, ուժեղացնել սահմանը, քանի որ պետությունը մեծ ներդրումներ է անում հենց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում: Երկիրը զենքով չեն պահում, երկիրը ապրելով են պահում»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

10 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

11 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

11 hours ago