Լրահոս 24/7

ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում ծնվել է 72 երեխա

ԼՂ-ում պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով 167 անձ դեռևս շարունակում են իրենց ստացիոնար բուժումը, 26-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր:

Վերջին շաբաթվա ընթացքում առողջացումով դուրս է գրվել 80 բուժառու, 19 բուժառու շարունակում է բուժումը արտերկրում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընտանիքներում 72 երեխա է ծնվել, որից 37-ը՝ Երևանում, 35-ը մարզերում:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ առողջության պահպանման առաջնային օղակներում կցագրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 38 102 անձ:

Բացի անհատական միջոցով գրանցումներից՝ գործընթացն իրականացվում է նաև մոբիլ թիմերի միջոցով: Նրանց միջոցով արդեն իսկ գրանցվել է 2500 ԼՂ-ից բռնի տեղահանված, 588-ը երեխաներ են, 25-ը՝ հղիներ:

Առողջապահության ինստիտուտի բազայի վրա գործում է բուժաշխատողների տեղեկատվական ծառայություն, որն ստացել է շուրջ 1800 հեռախոսազանգ:

Գրանցվել է 594 բուժաշխատող, որից 250-ը ավագ բուժաշխատողներ են: 300 բուժաշխատող անցնում են վերապատրաստման և կատարելագործման դասընթացներ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago