

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Օլիվիե Դըկոտինյիին։
Մարզպետ Ա․ Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է մարզում հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության շրջանակներում կատարված միջոցառումները՝ կարևորելով միջտարածաշրջանային փոխգործակցության, ֆրանսերենի ուսուցման, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպման, ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մասնավորապես նշվեց սույն թվականի մայիսի 2-ին Վայոց ձորի մարզի և Օ-Դը Ֆրանս ռեգիոնի միջև հաստատված համագործակցությունը, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց ընդլայնել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակները և փոքրիկ, բայց արժեքավոր ներդրում ունենալ երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդման գործում:
Կարևորվեց նաև մարզում գործող «Մաշտոց» հրատարակչական հիմնադրամի աշխատանքը, որը շատ կարճ ժամանակամիջոցում, համախմբելով շուրջ հարյուր թարգմանիչների, թարգմանել և տպագրել է գրքեր նաև ֆրանսերենից՝ նպաստելով ֆրանսիական մշակույթի ու արժեքների տարածմանը ոչ միայն մեր մարզում, այլև ամբողջ երկրում:
Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշեց, որ Ֆրանսիան առաջին օրերից իսկ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել բարեկամ հայ ժողովրդին։
Կողմերը հույս հայտնեցին, որ հաջորդ հանդիպումը կլինի ընդլայնված ձևաչափով, և դեսպան Օլիվիե Դըկոտինյին հնարավորություն կունենա տեղում ծանոթանալ մարզի տնտեսությանը, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ներուժին, մշակույթին և ժողովրդին՝ հետագա համագործակցությունն ավելի ամրապնդելու և նոր նախաձեռնություններով համալրելու նպատակով։
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…