

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են.
«1. Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Հ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է կատարել մարտական դիրքեր մեկնելու, N զորամասի պահպանության տեղամասում պաշտպանություն իրականացնելու պարտականությունները:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդված 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):
2. Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Ա.Պ.-ն և Ա.Ե.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել են մասնակցել մարտական գործողություններին:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Ա.Ե.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է մեղադրական եզրակացությունները և վարույթների նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…