Հայաստան

«ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք». Շահրամանյան

Հայաստանում ԼՂ ներկայացուցչության դիմաց այսօր բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ արցախցիներ, որոնք բողոքում էին ԼՂ նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրված հրամանագրի դեմ, ըստ որի՝ քաղծառայողները պաշտոններից ազատվել են հոկտեմբերի 1-ին և մինչ օրս աշխատավարձ չեն ստացել:

Սամվել Շահրամանյանը փորձել է հանդիպել ներկայացուցչություն մուտք գործած անձանց հետ։ Իրադրությունը լարվել է. հնչել են վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ․

«Ամեն ինչի մասին պատրաստ եմ խոսելու, ունենք ևս մի հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը, և այս Հայաստանի Հանրապետության ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել ու քննարկել այն, ինչի մեջ ինձ մեղադրում եք կամ ինչ հարցեր մեզ ուղղում եք»,– նշել է Ղարաբաղի վերջին ղեկավարը։

Նա ասել է, որ քանի որ չի հաջողվում լրատվամիջոցներից զերծ մնալ, շատ բան ունի ասելու․«Բայց այն, ինչ որ ձեզ պետք է ասեմ, մեծ վտանգներ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Արցախի հետագա ճակատագրի համար»։

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

37 minutes ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

39 minutes ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

2 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

20 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

21 hours ago