

«Բրյուսելյան հանդիպման հստակ օր նշելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմը նախ հաստատի իր մասնակցությունը». հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Անդրադառնալով հարցին, թե խաղաղության պայմանագրի հայկական ո՞ր առաջարկների հետ Ադրբեջանն անհամաձայնություն ունի, նա ասել է.
«Ենթադրում եմ՝ ճիշտ կլինի սպասել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված ուղենիշներին Ադրբեջանի արձագանքին, որից հետո արդեն կարիք կլինի խոսել ընդհանուր կարգավորման գործընթացի հեռանկարի մասին»։
Կոստանյանը նաև նշել է, որ ձևաչափերի մշտական փոփոխությունը լրջագույն կասկածներ է հարուցում առ այն, թե Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացը ավարտին հասցնելով, թե՞ ուղղակի մի ձևաչափից մյուսն է փորձում անցնել՝ այդպես խուսափելով կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…