

Հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա Եվրամիության արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպումը:
Օրակարգում քննարկման դրված երեք կարևոր թեմաներն են Իսրայելը և Գազայի հատվածը, Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը:
ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ առաջինը կքննարկվի Մերձավոր Արևելքի իրադրությունը, երկրորդ թեման կլինի Ուկրաինան, երրորդը՝ Հարավային Կովկասը:
«Մերձավոր Արևելքում հակամարտությունը քննարկելիս նախարարները կանդրադառնան տարածաշրջանում հետագա էսկալացիայի կանխման ուղիներին, մարդասիրական օգնությանը, պատանդների ազատ արձակմանը, խաղաղ բնակչության պաշտպանությանը։
Ուկրաինայի վերաբերյալ արդեն որոշ ժամանակ խորհրդակցություններ են ընթանում անվտանգության միջնաժամկետ և երկարաժամկետ երաշխիքների, Զելենսկու «խաղաղ բանաձևի» վերաբերյալ։ Դրանք էլ կլինեն նախարարների ուշադրության կենտրոնում»,- ասել է եվրոպական աղբյուրը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում կքննարկվի եվրոպական միջնորդությունը, ինչպես նաև ԵՄ աջակցության և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…