

Որևէ երկրի անվտանգությունը երբեք չպետք է կառուցվի ուրիշների հաշվին. բոլոր երկրների անվտանգային շահերը պետք է հավասար լինեն: Այդ մասին «Չինական մեդիա ընկերության» հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«1991 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա կառավարությունը մեզ ասաց, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք։ Սակայն այդ ժամանակից ի վեր ՆԱՏՕ-ն ընդլայնվել է հինգ անգամ։ Այդ բոլոր խոստումները դատարկ խոսքեր էին»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ ժամանակին ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման հնարավորություն կար, սակայն ԱՄՆ նոր վարչակազմն անտեսել է նախկինում ստորագրված փաստաթղթերը:
Պուտինի խոսքով՝ Մոսկվան երբեք դեմ չի եղել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, սակայն ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ապահովի նաև Ռուսաստանի անվտանգային շահերը:
«Մենք տեղյակ ենք մեր չինացի ընկերների առաջարկների մասին և բարձր ենք գնահատում դրանք։ Ես կարծում եմ, որ այդ առաջարկները գործնական մեծ նշանակություն ունեն և կարող են հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար։ Բայց ցավալի է, որ մյուս կողմը չի ցանկանում որևէ բանակցություն վարել», – ասել է Կրեմլի ղեկավարը:
Նա անդրադարձել է նաև տնտեսական հարցերին, նշել, որ Ռուսաստանը ձգտում է ուժեղացնել Եվրասիական տնտեսական միության կապերը Չինաստանի առաջարկած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ:
Պուտինն ընդգծել է, որ երկու նախաձեռնություններն էլ առաջնահերթություն են տալիս Եվրասիայի երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությանը:
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…