

Կահիրեում մեկնարկել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության թեմայով գագաթնաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, բացելով գագաթնաժողովը, դատապարտել է խաղաղ բնակիչների վրա հարձակումները և կոչ արել միջազգային հանրությանը պաշտպանել պաղեստինցիներին։
«Հուսով եմ՝ կկարողանանք համաձայնության գալ ճանապարհային քարտեզի շուրջ, որի նպատակն է վերջ տալ Գազայում հումանիտար աղետին:
Հարկավոր է ապահովել մարդասիրական մատակարարումների շարունակականությունը, դրան պետք է հաջորդեն հրադադարի վերաբերյալ բանակցությունները, որոնք կօգնեն լուծել երկու կողմերի միջև առկա խնդիրները և ստեղծել պաղեստինյան անկախ պետություն»,- ասել է Եգիպտոսի նախագահը:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն էլ հայտարարել է, որ պաղեստինցիները չեն հեռանա, այլ կմնան իրենց հողում:
«Նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնացեք Երուսաղեմից կամ Արևմտյան ափից մեզ դուրս մղելու փորձերից»,- ընդգծել է նա՝ ՄԱԿ-ին հորդորելով պաշտպանել Պաղեստինի ժողովրդին:
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…