Լրահոս 24/7

Պայթյուն և փլուզում՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում գործող բացօթյա սրճարաններից մեկում

Հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել եհրշեջ-փրկարարները, «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի ու 1-04 վթարային ծառայության ներկայացուցիչները:

Նշված վայրից շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա 2-ին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկին՝ «Արմենիա» բԺշկական կենտրոն:

Տարածքը պարեկները սահմանազատել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ կիսաբացօթյա սրճարանի խոհանոցային և արտաքնոցի հատվածում պայթյուն է տեղի ունեցել և փլուզում Առաստաղի բավականին հատված փլուզվել է, կոտրվել են պատուհաններ և գույքի մի հատված վնասվել է: Տարածքը գազաֆիկացված չէ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պայթյունը գազից չի առաջացել: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

14 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

14 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

14 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

15 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

15 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 hours ago