

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա այցին։
«Պապիկյանը և Ֆրանսիայի ՊՆ նախարարը քննարկելու են բազմաթիվ հարցեր․ կրթականից մինչև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ իրենց տեղը գտնեն այս հանդիպման ընթացքում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ամեն պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի․ «Նաև քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների մեծ ներգրավվածություն։ 44-օրյա պատերազմը հուշեց, որ այդ հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք և ոչ միայն ունենանք բարեկամներ, այլև այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը ավելի ներառական դարձնելուն»,- ասել է նա։
Քոչարյանը նաև նշել է, որ Հայաստանը Ֆրանսիայից պաշտպանական բնույթի զենքեր է ձեռք բերում. «Այո՛, առաջնահերթ պաշտպանական բնույթի են։ Հարձակողական զենքեր ոչ մեկը ոչ մեկին չի տալու, որովհետև դրանք այլ ռազմական կոնցեպտ են թելադրում։ Իսկ մեր ռազմական կոնցեպտն առաջին հերթին պարունակում է պաշտպանական բնույթի ամրություններ»։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…