Գլխավոր
12.10.2019

Հիբրիդային պատերազմը հասնում է իր կուլմինացիոն փուլին

Հիբրիդային պատերազմը հասնում է իր կուլմինացիոն փուլին

Վիտալի Բալասանյանը իր աղմկահարույց և հանցավոր տարրեր պարունակող  հարցազրույցում, ըստ էության, վերջնակնապես գծեր հատեց: Սա ցույց է տալիս, որ նախկին հանցավոր համակարգը վերջնականապես արդեն իսկ բացեիբաց մարտի է նետվել: Այլապես որևէ բացատրություն չկա վարչապետին ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներին: Այստեղ կարևոր է մի քանի բան ևս դիտարկել:

Վերջին շրջանում երևում է, որ ռևանշիստները փոխել են իրենց մարտավարությունը: Նրանք ամեն կերպ ձգտում են ներքաշել իշխանությանը որևէ սադրանքի մեջ և, հետագայում ձերբակալվելով,  իրենք իրենց «քաղբանտարկյալ»  հայտարարել: Վստահաբար, այս պրովոկացիոն հարցազրույցի նպատակներից մեկն էլ դա է: Սակայն այս անգամ Բալասանյանը գծեր հատեց, և նրան պետք է հստակորեն կանգնեցնել: Կասկած չկա, որ վարչապետի նշած հիբրիդային պատերազմը, որը ամիսներ շարունակ տարվում է Հայաստանի դեմ, արդեն իսկ հասնում է իր կուլմինացիոն պահին:

Սեղանին դրված է պետականության լինել-չլինելու հարցը: Ռևանշիստները ամեն ինչի պատրաստ են լինելու, որպեսզի վերականգնեն իրենց նախկին դիրքերը և որ ամենակարևորն է՝ խուսափեն արդարադատությունից: Այդ մարդիկ որևէ բանի առջև կանգ չեն առնելու և հարկ եղած դեպքում յուրաքանչյուր միջոցի կդիմեն: Այս պարագայում պետք է շեշտել նաև այն, որ նրանք ունեն արտաքին հովանավորյալ՝ ի դեմս Ռուսաստանի, որը ամեն կերպ շարունակում է այաստանում իրավիճակը դեստաբիլիզացնելու փորձեր անել:

Վերջերս Սոլովլյովը, օրինակ, իր դժգոհությունն արտահայտեց, որ իրավապահները չեն ձերբակալել «Ռեստարտ»-ի  տղաներին:  Այստեղ այլևս որևէ պատրանքներ չպետք է լինեն: Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմը սնուցվում է Ռուսաստանի կողմից: Իշխանությունները լավ կանեն, որ սա հստակ ֆիքսեն:  Ռուսաստանն այն պետությունն է, որը երբեք չի հանդուրժում նախկին հետսովետական տարածաշրջանի երկրներում դեմոկրատական իշխանությունների փաստը: Եվ, բնականաբար, այդ երկիրը շարունակաբար փորձելու է հեղաշրջման գնով Հայաստանում իշխանություն փոխել: Վերոգրյալից ելնելով՝ Հայաստանի իշխանությունները ուղղակիորեն պարտավոր են բացահայտել Վանեցյանի և վարչապետի հակադրության ժամանակ վերջինիս կողմից նշած Պուտչի բոլոր օղակները և պատասխանատվության ենթարկեն բոլորին: Հապաղելու ժամանակ պարզապես չի մնացել: Հապաղելը կարող է աղետաբեր լինել պետականության համար:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է