Լրահոս 24/7

«Մոսէսքո» ընկերության սեփականատերը 2017թ. ՊՆ-ից հափշտակել է 59 մլն 582 հազար դրամ

«Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատեր Կ.Գ.-ն 2017 թվականին Պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման հանձնաժողովի նախագահ, N զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, Հանձնաժողովի անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ, Պաշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար 840 դրամ:

Բացի այդ, Կ.Գ.-ն պատրաստել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, օժանդակել է Հանձնաժողովի անդամների և պահեստապետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Մասնավորապես՝ 2017 թվականի հուլիսի 4-ին «Մոսէսքո» ՍՊ ընկերության և Պաշտպանության նախարարության միջև կնքվել է 94 մլն 320 հազար դրամով 240 տոննա հակասառիչ նյութի մատակարարման պայմանագիր:

Պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է սահմանված կարգով և ժամանակացույցով 80 հազար կիլոգրամը մատակարարել 2017 թվականի հուլիսին, իսկ 160 հազար կիլոգրամը՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակում:

Համաձայն «Մոսէսքո» ՍՊ ընկերության և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերի՝ վերոնշյալ պայմանագրի հիման վրա «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը 2017 թվականին իբր մատակարարել է 240 հազար կիլոգրամ հակասառիչ նյութ, մինչդեռ «Մոսէսքո» ընկերությունը 2017 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 116 հազար 900 կիլոգրամ հակասառիչ նյութ, որից Պաշտպանության նախարարությանը մատակարարվել է 105 հազար 810 կիլոգրամը (105 հազար 810 կիլոգրամից 20 հազար 790 կիլոգրամը հետ է վերադարձվել):

«Մոսէսքո» ՍՊ ընկերությունը 2017 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում մատակարարման ենթակա հակասառիչ նյութի ձեռքբերում չի ունեցել:

Չնայած այն հանգամանքին, որ Ընկերությունը Պաշտպանության նախարարությանն իրականում չի մատակարարել նախատեսված 240 հազար կիլոգրամից 154 հազար 980 կիլոգրամը՝ Հանձնաժողովի նախագահ՝ Զորամասի հրամանատար Ռ.Բ.-ն, Հանձնաժողովի անդամներ Ա.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ս.Կ.-ն, շահադիտական նպատակով, կազմել և ստորագրել են կեղծ փաստաթղթեր՝ Ընկերության կողմից զորամասին 154 հազար 980 կիլոգրամ հակասառիչ նյութ մատակարարված լինելու վերաբերյալ:

Արդյունքում՝ Կ.Գ.-ն, Հանձնաժողովի նախագահ, Զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ, Պաշտպանության նախարարությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 59 մլն 582 հազար 840 դրամ:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբեր 16-ին Կ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելն ու օգտագործելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը), Ռ.Բ.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Պ.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ս.Կ.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

23 minutes ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

32 minutes ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

42 minutes ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

1 hour ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

2 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

2 hours ago