Լրահոս 24/7

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար

2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար դրամ):

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Գ.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Նույն օրը որոշումն ուղարկվել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն՝ մեղադրանք ներկայացնելու համար:2023 թվականի հունվարի 31-ին Գ.Մ.-ին ներկայացվել էր մեղադրանք:

Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն հանցանքը կատարել էր կազմակերպված խմբի կազմում՝ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն տնօրենի, նույն ընկերության ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալի, ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի և իրավապայմանագրային բաժնի պետի հետ (կոմերցիոն տնօրենի և գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ):

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 128 մլն դրամը:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի, կոմերցիոն տնօրենի և ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

17 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

18 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

19 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

19 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

19 hours ago