Լրահոս 24/7

Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարին

Այսօր առավոտյան՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ 4-ի պայմանագրի ստորագրումից առաջ, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը ողջունել և կարևորել է Մեհրդադ Բազրփաշի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն նշանավորվեց Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագրի ստորագրմամբ:

«Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացումն ու ընդլայնումը, որի բաղկացուցիչ մասն է ապահով և որակյալ ենթակառուցվածքային համակարգի առկայությունը:

«Լիահույս եմ, որ այսօր Ձեր ներկայությամբ ազդարարված կարևոր ծրագրի մեկնարկը կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ու ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալների աճին»,- ասել է Սանոսյանը։

Մեհրդադ Բազրփաշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին կարևորել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես քննարկվել է ճանապարհային տուրքի վերաբերյալ հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ զրոյացնել ճանապարհային տուրքերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև խթանել իրանական ընկերությունների մասնակցությունը հայաստանյան շինարարական գործընթացներում՝ մասնավորապես՝ դպրոցաշինական, ճանապարհաշինական ծրագրերում։

Նախարար Մեհրդադ Բազրփաշի խոսքով՝ իրանական ընկերությունները լուրջ փորձառություն ունեն այդ ոլորտներում և հնարավորության դեպքում կարող են մասնակցություն ցուցաբերել այդ ծրագրերին։

Հիշեցնենք, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը մեկօրյա այցով Հայաստանում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

17 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

18 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

19 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

19 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

19 hours ago