

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է իրանական պատվիրակության արդյունավետ այցը Հայաստան, որի շրջանակում ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն երկու երկրների միջև մինչ այժմ իրականացված խոշորագույն ծրագրերից մեկն է լինելու: Վարչապետը հույս է հայտնել, որ երկկողմ նախագծերի ծավալները շարունակաբար կընդլայնվեն:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է կապիտալ խոշոր ծրագրեր և դրանց կյանքի կոչման գործում հայկական կողմը շահագրգիռ է համագործակցել իրանական ընկերությունների հետ:
Մեհրդադ Բազրփաշը նշել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնելու է իրանական խոշոր ընկերություններից մեկը և վստահություն հայտնել, որ ծրագիրը կիրականացվի որակով և ժամանակին:
Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի խոսքով` իրանական այլ ընկերություններ ևս պատրաստ են ներգրավվել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում:
Միաժամանակ նա նշել է, որ իրանական կողմն իր հերթին շահագրգիռ է երկրում բնակարանաշինության խոշորածավալ ծրագրերում հայկական ընկերությունների ներգրավմամբ:
Մեհրդադ Բազրփաշը համոզմունք է հայտնել, որ Հյուսիս-հարավ տարանցիկ ավտոմայրուղու կառուցումը կնպաստի տարածաշրջանային բեռնափոխադրումների ծավալների ընդլայնմանն ու տնտեսական կապերի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…