Լրահոս 24/7

Ճանապարհային տուրքերի վերացումը կօգնի ՀՀ արտահանողներին․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Հայաստան֊Իրան երկկողմ ազատ տնտեսական և արդյունաբերական գոտիների ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև պարզեցված մաքսային համակարգի ստեղծման, ինչպես նաև ճանապարհային տուրքերի վերացման հնարավորություններին:

Նախարարն իր խոսքում նշել է, որ ճանապարհային տուրքերի վերացումն իրապես կօգնի Հայաստանի արտահանողներին անհամեմատ հեշտացված հասանելիություն ունենալ արաբական երկրներին և մերձավորարևելյան այլ խոշոր շուկաներին։

Այս որոշումը կարող է կրճատել ճանապարհածախսը, տևողությունը, ինչը թույլ կտա էապես դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները։

Մեհրդադ Բազրփաշը վերահաստատել է Իրանի կառավարության պատրաստակամությունը Հայաստանի հետ այս և տարբեր ծրագրերում համագործակցելու վերաբերյալ։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago