Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Ավելի վաղ ես Իլհամ Ալիևին ասել եմ, որ սիոնիստական ռեժիմը ոչ ձեր, ոչ էլ որևէ մահմեդական երկրի բարեկամ չի լինելու։
Այսօր Գազայի հատվածում տիրող իրավիճակը նշան է, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները տեսնեն, որ ԱՄՆ-ն և Արևմուտքը չեն համակրում տարածաշրջանի երկրներին, այլ միայն հետապնդում են իրենց ռասիստական շահերը տարածաշրջանում»,- ասել է Իրանի նախագահը:
Ռայիսիի խոսքով՝ Իրանը մշտապես բանակցություններ է վարում հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։
Նա նաև հույս է հայտնել, որ հանդիպմանը «3+3» ձևաչափով քննարկումները կդառնան կառուցողական համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման աղբյուր։
Ռայիսին նաև ընդգծել է պաշտոնական Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը, որ տարածաշրջանային խնդիրները չեն կարող լուծվել արտաքին ուժերի միջամտությամբ, և ընդգծել է տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների միջև սերտ փոխգործակցության և համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…
Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…
Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…